72 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սպանվել է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) 10 աշխատակից։ Այս մասին ասվում է UNRWA-ի հայտարարության մեջ։
Այսպիսով, հոկտեմբերի 7-ից ի վեր սպանվել է UNRWA-ի 63 աշխատակից: Առնվազն 22 այլ աշխատակից` տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ է ստացել։





























