Սլովակիան լրացուցիչ ուժեր կուղարկի Հունգարիայի հետ սահման՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործողություն իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, փոխանցում էРИА Новости-ն։

Սեպտեմբերի սկզբին Սլովակիան որոշում կայացրեց մինչև 500 զինվորական ուղարկել՝ ոստիկանությանը աջակցելու Հունգարիայի հետ սահմանին անօրինական միգրացիայի դեմ պայքարում, իսկ ավելի ուշ հանրապետությունը նաև Սլովակիայի և Հունգարիայի սահմանին  մինչև նոյեմբերի 3-ը սահմանային հսկողություն նշանակեց։ Սլովակիայի մի քանի քաղաքներում անօրինական ներգաղթյալների կուտակման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։

Ֆիկոն նշել է, որ քանի դեռ անօրինական միգրացիան չի վերահսկվել, վտանգ կա, որ ահաբեկչական կառույցների հետ կապված մարդիկ կարող են մուտք գործել Սլովակիա։

Սլովակիայում կալանավորված անօրինական միգրանտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 8 անգամ և կազմել ավելի քան 11,2 հազար մարդ, ովքեր մտադիր էին հասնել Արևմտյան Եվրոպա։