Կանադայի գանձապետական խորհրդի ղեկավար Անիտա Անանդը հայտնել է, որ երկիրն արգելում է WeChat և Kaspersky հավելվածների օգտագործումը պետական բջջային սարքերում։ Այս մասին հայտնում է Կանադայի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է NSN-ը։
Հստակեցվում է, որ արգելքը մտցվում է հոկտեմբերի 30-ից՝ երկրի կառավարական տեղեկատվության և կառավարական ցանցերի անվտանգությունն ապահովելու նպատակով։
«WeChat և Kaspersky հավելվածները կհեռացվեն կառավարական շարժական սարքերից, և օգտատերերին նույնպես կարգելվի ներբեռնել այդ հավելվածները ապագայում», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Լանկաստերի դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի Նախարարների կաբինետը արգելում է չինական TikTok սոցիալական ցանցի օգտագործումը պաշտոնյաների կողմից, հայտնում է «Radiotochka NSN» հեռագրային ալիքը։





























