Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) բարձրամակարդակ արտահերթ գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ Այս մասին հայտնել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին։

«Գլխավոր քարտուղարությունը ստացել է պաշտոնական հարցապնդում Պաղեստինից եւ Սաուդյան Արաբիայի Թագավորությունից Արաբական պետությունների լիգայի բարձրամակարդակ արտահերթ նստաշրջանի անցկացման մասին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որը կկայանա նոյեմբերի 11-ին Էր Ռիադում»,- նշվել է օգնականի հայտարարությունում։