Ուժեղ անձրեւները, որոնք սկսվել են Միլանում երեքշաբթի գիշեր, հանգեցրել են այն բանին, որ հունից դուրս է եկել Սեւեզո գետը, ինչի պատճառով քաղաքի հյուսիսային թաղամասերը հեղեղվել են, տեղեկացրել է ANSA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ջրի մակարդակի բարձրացումը հանգեցրել է էլեկտրականության խափանումների, խանգարվել է տրանսպորտի երթեւեկությունը։ Մինչեւ հիմա փակ են մի քանի ճանապարհներ։

Մետեոծառայությունները նախազգուշացրել էին, որ եղանակը վատանալու է Իտալիայի հյուսիսում։ Վենետո մարզում գործում է առավելագույն՝ «կարմիր» նախազգուշացում, այն դեպքում, երբ Լոմբարդիայում նախազգուշացումը «նարնջագույն» է։ Հռոմում ուժեղ անձրեւի պատճառով նախօրեի երեկոյան տապալվել են մի քանի ծառեր։