ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական միջոցառումների ժամանակ սկսել է վրիպումներ թույլ տալ Բայդենի ոճով։ Այս մասին տեղեկացրել է The New York Times-ը (NYT)։
Ինչպես գրել է թերթը, Բայդենի սխալները ծաղրող քաղաքական գործիչն ինքն է սկսել վրիպել ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Հոկտեմբերի 29-ին Սու Սիթիում (Այովայի նահանգ) Թրամփը սխալմամբ շնորհակալություն է հայտնել Սու Ֆոլսի՝ Հարավային Դակոտայի քաղաքի կողմնակիցներին, որը 120 կիլոմետր հեռու է Սու Սիթիից։ Եվ իրեն ուղղել է սխալի մասին նախազգուշացվելուց հետո։
«Վերջին շաբաթներին նախագահի թեկնածուն նաեւ իր կողմնակիցներին կոչ է արել չքվեարկել եւ հավաստիացրել է, որ հաղթել է ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային»,- նշվել է հրապարակման մեջ։
Նշվել է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության սրման հետ կապված իր մեկնաբանություններում Թրամփը քանիցս ճիշտ չի արտասանել զինված խմբավորման անունը, որը կառավարում է Գազայի հատվածը։
«Թրամփի հաճախակիացած բանավոր սխալները սպառնում են խափանել հանրապետականների ամենահզոր գրոհներից մեկը եւ նրա բեմական պանտոմիմի ամբողջ էությունը՝ փաստարկն այն մասին, որ Բայդենը չափից շատ ծեր է, որպեսզի նախագահ լինի»,- գրել է թերթը։





























