ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հելոուինի ամենամյա տոնակատարությունը, որը նշվում է հոկտեմբերի 30-ի երեկոյան, Բոլոր սրբերի օրվա նախօրեին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ինքն իր կոստյումով եւ առաջին տիկին Ջիլ Բայդենը կատվի հագուստով շնորհավորել են երեխաներին Սպիտակ տան «Քսա՞կդ, թե՞ կյանքդ» միջոցառման ժամանակ։

Ազդեցիկ քաղաքական գործիչների, զինծառայողների, տեղի շրջանների բնակիչների երեխաները, ինչպես նաեւ նրանք, ովքեր սովորում են պետական դպրոցներում, եկել էին տոնական հագուստներով եւ քաղցրավենիքներ են ստացել առաջին տիկնոջից։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը որդուն հագցրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոստյումը, իսկ նրա աղջիկը եկել էր ուկրաինական դրոշի գույներն ունեցող հագուստով։