Գերմանական Bild տաբլոիդը, հղում անելով իր աղբյուրներին, պնդել է, որ քննարկվում է նոյեմբերի կեսերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գերմանիա այցի կազմակերպումը։ Թերթը հավանական ամսաթվերից նշում է նոյեմբերի 18-ը։

Այս հարցի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Էրդողանին Գերմանիա է հրավիրել 2023 թվականի մայիսին։ Այժմ Bild-ը հիշեցնում է Էրդողանի վերջին քննադատությունը Իսրայելի հասցեին և մտածում, թե որքանով է տեղին այդ հրավերը: Պարբերականն այս առնչությամբ մեջբերում է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության ներկայացուցիչ Յոհաննես Վինկելի խոսքը. «Եթե Գերմանիան հարգում է իրեն, ապա այժմ ճիշտ ժամանակն է չեղարկել հրավերը»,- ասել է նա։

Ելույթ ունենալով հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հանրահավաքում, Էրդողանն ասել է, որ արդեն աշխատում է «Իսրայելը ռազմական հանցագործ հռչակելու ուղղությամբ»: Միաժամանակ ՀԱՄԱՍ շարժումը, ըստ Էրդողանի, ահաբեկչական կազմակերպություն չէ։