Չեռնոգորիայի խորհրդարանը երեքշաբթի նշանակել է նոր կառավարություն, որի ղեկավար է դարձել «Եվրոպան հիմա» կուսակցության առաջնորդ Միլոյկո Սպաջիչը, հայտնում է Associated Press-ը։
«Խորհրդարանը հաստատել է նախարարների նոր կաբինետը՝ 46 կողմ, 19 դեմ ձայներով երեքշաբթի ամբողջ գիշեր տևած նիստից հետո»,- հայտնում է գործակալությունը։
Չեռնոգորիայի խորհրդարանում կա 81 պատգամավոր, սակայն ոչ բոլորն են ներկա եղել քվեարկությանը։
«Մենք հույս ունենք, որ կփակենք եվրաինտեգրման ճանապարհը և կդառնանք Եվրամիության հաջորդ անդամը», - ասել է Սպայիչը քվեարկության արդյունքներից հետո:
Կառավարությունը ձևավորվել է մի քանի ամիս տեւած քաղաքական վեճերից հետո, որոնք հաջորդել են այս տարվա հունիսի 11-ին Չեռնոգորիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է եվրոպամետ «Եվրոպան հիմա» կուսակցությունը։
Սակայն կուսակցությունը խորհրդարանում ստացել է 81 մանդատներից միայն 24-ը, ինչը բավարար չէր կառավարություն ձևավորելու համար։
Այնուհետև «Եվրոպան հիմա» կուսակցությունը ստացել է հակաարևմտյան խմբավորումների աջակցությունը, որի պայմանը նրանց առաջնորդներից Անդրիյա Մանդիչին խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակելն էր։
Մանդիչը բազմիցս կոչ է արել սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ և հրաժարվել եվրոպամետ կողմնորոշումից, ինչպես նաև քննադատել է Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։





























