Իսրայելը ռազմական առումով ինքնաբավ երկիր է և չունի ռազմական օգնության այն ծավալների կարիքը, որն անհրաժեշտ է Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միքայել Բրոդսկին, փոխանցում է УНИАН-ը։

«Որքանով ես գիտեմ, Միացյալ Նահանգները և Եվրոպան մտադիր են շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային այն ծավալով, որը խոստացվել էր: Սա ներառում է ռազմական և հումանիտար օգնություն»,- ասել է դեսպանը։ Նա պարզաբանել է, որ Իսրայելին հատուկ օգնություն է պահանջվել ԱՄՆ-ից՝ կապված «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների հետ։

«Ընդհանուր առմամբ, Իսրայելը ռազմական առումով ինքնաբավ երկիր է։ Մենք կարող ենք տեր կանգնել ինքներս մեզ: Մենք, իհարկե, օգնության կարիք չունենք այն ծավալով, որը պահանջվում է Ուկրաինային»,- հավելել է Բրոդսկին։