Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կրկին հայտարարել է Եվրոպայում պատերազմի վտանգի և Գերմանիային պաշտպանության նախապատրաստելու անհրաժեշտության մասին։ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը հանգեցրել է նրան, որ մեր երկիրը բախվել է նոր իրողության, որից այն հետ էր վարժվում 30 տարի շարունակ, Deutschlandfunk ռադիոկայանի եթերում ասել է քաղաքական գործիչը։ 

«Ավելի կոնկրետ՝ Եվրոպայում ագրեսորի կողմից պատերազմի վտանգ կա։ Մենք հոգեբանորեն պատրաստ չենք դրան»,- պարզաբանել է նա, փոխանցում է DW-ն։

Պիստորիուսը հավելել է, որ Գերմանիան պետք է պատրաստվի նման վտանգի, որպեսզի կարողանա պաշտպանվել։ «Մենք պետք է կարողանանք պատերազմել, պաշտպանական պատերազմ, որպեսզի, ի վերջո, ստիպված չլինենք դա անել», - ասել է Պիստորիուսը:

Նրա խոսքով՝ չես կարող պատրաստվել մի վտանգի, որը չես ընկալում ու չես ընդունում։ Առաջիկա տարիներին, նրա խոսքով,  խոսք կլինի Բունդեսվերին աջակցելու համար Գերմանիայում ստեղծված հատուկ հիմնադրամի օգտագործման և զինված ուժերի կառույցները վերակազմավորելու մասին։ Սակայն անցած 30 տարվա սխալները շտկելու համար ժամանակ կպահանջվի։