Պաղեստինամետ ակտիվիստ դոկտոր Մադս Գիլբերտը, ով աշխատում է Գազայում, ասում է, որ Իսրայելը Ջաբալիա ճամբարում 15 տուն է ռմբակոծել, հաղորդում է Al Jazeera-ն:

«Մոտ 100 մարդ զոհվել է, ևս 300-ը՝ վիրավորվել։ Գազայի հատվածի հիվանդանոցային համակարգը չի կարող ընդունել 300 նոր վիրավորների։ Սա քաղաքացիական հասարակության վրա հարձակման շարունակությունն է։ Հետաքրքիր է, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կասեն. «Դադարեցրեք այս մասսայական սպանությունները»։ Ավելի քան 3000 երեխա արդեն մահացել է»,- նշել է Գիլբերտը։