ՀԱՄԱՍ-ի իսլամական դիմադրության շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հոկտեմբերի 31-ին Դոհայում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, հայտնում է IRNA-ն։

Հանդիպմանն Իրանի արտգործնախարարին ներկայացվել է Գազայի ժողովրդի դեմ պատերազմի վերջին իրավիճակը։

«Ալ-Աքսա փոթորիկ» գործողության հաղթանակից հետո սա Հանիեի երկրորդ պաշտոնական հանդիպումն է Իրանի ներկայացուցիչների հետ։