Եմենի հութիներն ասում են, որ «մեծ քանակությամբ» բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ և նախազգուշացնում են, որ հարձակումները կշարունակվեն, հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին ասել է, որ Իսրայելը չի համակերպվի Եմենի հութիների կողմից հրեական պետության վրա հարձակվելու փորձերին, հայտնում է Israel Herald-ը։
Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների վերաբերյալ Հանեգբին ասել է, որ իսրայելական բանակը մարտնչում է խիստ բարոյական սկզբունքներով և ձգտում է հարձակվել ահաբեկիչների վրա՝ խնայելով խաղաղ բնակիչների կյանքը: ԱԱԽ ղեկավարի խոսքով՝ Իսրայելը համոզում է պաղեստինցիներին, որոնք մնացել են գոտու հյուսիսային հատվածում, շարժվել դեպի հարավ։
Ցաչի Հանեգբին հավելել է, որ Եգիպտոսը բարեկամական հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ և միևնույն ժամանակ ձգտում է օգնել Գազայի բնակիչներին։





























