Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում 2014 թվականի մայիսից մինչև 2023 թվականի սեպտեմբերը զոհվել է ավելի քան 9 հազար խաղաղ բնակիչ, ավելի քան 13 հազարը վիրավորվել է։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է РИА Новости-ն։
«2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի սեպտեմբերը միայն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ավելի քան 25000 անգամ ենթարկվել է հրետանային և հրթիռային հարվածների։ Այս ընթացքում հանրապետության տարածքում զոհվել է 4712 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 139 երեխա։ Տուժել է 5289 մարդ, այդ թվում՝ 356 երեխա։ Լեպեստոկ հակահետևակային ականների վրա գրանցվել է քաղաքացիական անձանց պայթյունի 136 դեպք, այդ թվում՝ 11 երեխա։ Երեք զոհ այնուհետև մահացել են»,- ասել է Նեբենզյան։





























