Միացյալ Նահանգները եւ այլ երկրներ դիտարկում են «Գազայի հատվածի ապագայի բազմաթիվ տարբերակներ» ՀԱՄԱՍ-ից հետո, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղեկացրել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի, որը վերահսկում է անկլավը, ստատուս քվոն շարունակվել չի կարող, բայց Իսրայելն էլ «չի ցանկանում կառավարել Գազայի հատվածը»։
Այդ երկու դիրքորոշումների միջեւ գոյություն ունեն «բազմաթիվ հնարավոր տարբերակներ, որոնք մենք, ինչպես նաեւ այլ երկրներ այժմ դիտարկում ենք»,- ասել է Բլինքենը։ Ինչ-որ պահի առավել խելամիտ կլիներ «արդյունավետ եւ թարմացված Պաղեստինյան վարչակազմի» ստեղծումը, որը կկարողանար կառավարել Գազան, բայց հարցն այն է, թե կարելի է արդյոք հասնել դրան։ «Իսկ եթե դուք չեք կարող, ապա գոյություն ունեն այլ ժամանակավոր մեխանիզմներ, որոնց կարող են մասնակցել տարածաշրջանի մի շարք այլ երկրներ։ Դրանք կարող են լինել միջազգային գործակալություններ, որոնք կօգնեն ապահովել ինչպես անվտանգությունը, այնպես էլ կառավարումը»,- ասել է Բլինքենը։





























