Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Ղազախստան եւ Ուզբեկստան՝ ատոմակայանների համար ուրան ապահովելու հույսով, գրել է Politico-ն։
Մակրոնը նպատակ ունի ընդլայնել ֆրանսիական ազդեցությունը տարածաշրջանում, որն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ եւ ներկայում ավելի է մոտենում Չինաստանին։
Ղազախստանը եւ Ուզբեկստանը Ֆրանսիա ուրանի մեծությամբ երրորդ մատակարարներն են։
Անցած ամռանը Նիգերի պետական հեղաշրջումը խնդիրներ առաջացրեց Ֆանսիայի համար։ Անորոշ է նաեւ վիճակը ռուսական ուրանի մատակարարման հարցում Ուկրաինա Մոսկվայի ներխուժման պատճառով։
Ռուսական միջուկայն հատվածը մինչ այժմ ԵՄ պատժամիջոցներին չի ենթարկվել։ Ուրանի քանակությունը, որը ԵՄ-ն ներմուծում է Ռուսաստանից, անցած տարի նվազել էր 16 տոկոսով, իսկ Ղազախստանինն՝ ավելացել 14 տոկոսով։
Ֆրանսիական Orano ատոմային ընկերությունն աշխատում է Ղազախստանում, որտեղ շահագործում է ուրանի հանքավայրեր 1990-ականներից, իսկ վերջին ժամանակներս աշխատում է նաեւ Ուզբեկստանում։ Ելիսեյան պալատի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Մակրոնի ուղեւորության ժամանակ կհայտարարվի նոր պայմանագրերի եւ գործընկերության մասին, այդ թվում էներգետիկայի ոլորտում։
Ղազախստանը եւ Ուզբեկստանը շահ են ստանում չինական ներդրումներից՝ Պեկինի «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ ԵՄ-ն փորձում է ստանալ ազդեցություն երկու երկրներում՝ նրանց համագործակցության եւ «Գլոբալ դարպասներ» ներդրումային ծրագրերի մեջ ներգրավելով, որը «Գոտի եւ ճանապահ» նախաձեռնության պատասխանն է։





























