ԱՄՆ-ն եւ Իսրայելն ուսումնասիրում են Գազայի հատվածի ապագայի տարբերակները, ներառյալ խաղաղապահների մուտքը, եթե իսրայելական ուժերին հաջողվի դուրս մղել ՀԱՄԱՍ-ին, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Քննարկումները կապված են  Գազայի ապագայի պլանի մշակման հետ Իսրայելի ցամաքային ներխուժումից հետո։ Երկրորդ տարբերակը ենթադրում է խաղաղապահ ուժերի մուտքը, ինչպես եղել է Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ 1979թ., իսկ երրորդը ենթադրում է, որ Գազան գտնվելու է ՄԱԿ ժամանակավոր վերահսկողության ներքո։

Խոսակցությունները դեռ վաղ փուլում են, շատ բան կարող է փոխվել։ Բլինքենը խնդրի մասին հիշատակել է երեքշաբթի, երբ Սենատի հանձնաժողովին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Գազայի ապագայի տարբերակները։

Ամերիկացի մի պաշտոնյա Ազգային անվտանգության խորհրդում ասել է, որ ամերիկացի խաղաղապահների ուղարկման հարցը չի քննարկվում։ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբաբնել այդ պլանները։

Իսրայելցի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ մտադիր չեն օկուպացնել Գազայի հատվածը, բայց նշել են, որ ՀԱՄԱՍ-ի կառավարման շարունակումը անընդունելի է։

Բոլոր տարբերակները քաղաքական վտանգ են պարունակում նախագահ Բայդենի եւ այլ երկրների համար, ներառյալ Պարսից ծոցի երկրները եւ հատկապես Իսրայելը։ Բայդենը կարծում է, որ սպառնալիքն անգամ ամենափոքրաթիվ ամերիկյան զորակազմին կարող է քաղաքականապես ռիսկային լինել, եւ ԱՄՆ-ն առայժմ հեռու է նման որոշում կայացնելուց։

Պարզ չէ նաեւ, թե արդյոք այս հարցում շահագրգռված կլինեն արաբական երկրները։

Բայդենը եւ ԱՄՆ այլ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ վերջնակետը, որը ներառում է ինքնիշխան պաղեստինյան պետությունը, անհրաժեշտ է, բայց թե ինչպես հասնել այդ նպատակին՝ գրեթե չի քննարկվում։Իսրայելը հայտարարում է, որ իր ռազմական գործողությունը կարող է տեւել մի քանի ամիս եւ հանգեցնել բուֆերային գոտու ստեղծման Գազայի հատվածի շուրջ։

Տարբերակներից մեկը կլիներ ժամանակավոր վերահսկողության տրամադրումը տարածաշրջանի երկրներին ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի զորքերի աջակցությամբ։ Դա պետք է ներառեր նաեւ արաբական երկրներին՝ Սաուդյան Արաբիա կամ ԱՄԷ։

Երկրորդ տարբերակը խաղաղապահ ուժերն են, այնպիսին, ինչպիսին գործում են Սինայի թերակղզում ու նրա շուրջ։ Աղբյուրներից մեկը հավաստիացրել է, որ Իսրայելը կարծում է, որ այս գաղափարն արժանի է դիտարկման։

Երրորդ տարբերակը ժամանակավոր կառավարումն է ՄԱԿ հովանու ներքո։ Դա կունենար լեգիտիմություն, բայց Իսրայելն այն գործնական չի համարում՝ նշելով, որ դրանից համաշխարհային կազմակերպությունը քիչ օգուտ կունենա։