ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Հարավային Կորեա՝ մի շարք հարցերի «լայնածավալ» քննարկումների համար, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի շուրջ:
Բլինքենը Սեուլ կժամանի հաջորդ չորեքշաբթի։ Սա նրա առաջին այցն է երկիր 2021 թվականի մարտից ի վեր։
ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը կհանդիպի իր հարավկորեացի գործընկեր Պակ Ջինի հետ՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի խնդիրները, տնտեսական անվտանգության և առաջադեմ տեխնոլոգիաների, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրավիճակի շուրջ», ասվում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Ակնկալվում է, որ պետքարտուղար Բլինքենի այցը կարևոր հնարավորություն կստեղծի Հարավային Կորեա-ԱՄՆ դաշինքն ավելի զարգացնելու համար», - ասվում է զեկույցում:





























