Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել Ինջիրլիքի ռազմաբազա վայրէջք կատարած ամերիկյան B-1B ռմբակոծիչի հետ կապված։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվել է, թե ամերիկան օդուժերին պատկանող ռմբակոծիչը որեւէ կապ չունի տարածաշրջանային զարգացումների հետ, եւ Ինջիրլիքի ռազմաբազա է է իջել լիցքավորման նպատակով։ Ըստ պարզաբանման, ամերիկյան ռմբակոծիչը նախատեսված համատեղ զորավարժությունների շրջանակներում է գտնվում Թուրքիայի տարածքում։