Նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել ղազախ գործընկերոջ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախաձեռնությանը Տրանսկասպյան միջանցքի մասին, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։

«Ողջունում եմ ձեր վճռականությունը, Տրանսկասպյան միջին միջանցքի զարգացման ձեր ցանկությունը։ Դա համապատասխանում է նաեւ մեր մտադրություններին, եւ մենք հուսով ենք, որ դա աջակցություն կգտնի տարածաշրջանում»,- ասել է նա։

Մակրոնն ավելացրել է, որ Ղազախստանը կարեւոր ռազմավարական դեր ունի լոգիստիկայի հարցերում։ «Մենք կկարողանանք համատեղ օրակարգի պայմաններում կառավարել այդ նախագծերը, ընթացիկ նախագծերը եւ նոր նախագծերը, որոնք կզարգանան ռազմավարական գործընկերության շրջանակում։ Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր էներգիայի, դեղագործական ընկերությունների, գյուղատնտեսության ոլորտներում»,- ամփոփել է Մակրոնը։