Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը «ցնցված» է Գազայի հատվածում փախստականների ճամբարի վրա Իսրայելի կողմից ռմբակոծության հետևանքով զոհերի մեծ թվով և պատերազմող կողմերին կոչ է արել հարգել պատերազմի միջազգային կանոնները:

«Եվրամիության խորհրդի հստակ դիրքորոշման հիման վրա, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և ապահովելու բոլոր խաղաղ բնակիչների պաշտպանությունը, ես ցնցված եմ Իսրայելի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարի ռմբակոծության հետևանքով զոհերի մեծ թվից»,- գրել է Բորելը իր X միկրոբլոգում:

«Պատերազմի և մարդասիրության օրենքները միշտ պետք է կիրառվեն, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է մարդասիրական օգնությանը:

Գազայում ծավալվող ողբերգության լույսի ներքո Եվրամիությունը անցյալ շաբաթվանից կոչ է անում ստեղծել հումանիտար միջանցքներ և դադարներ հումանիտար կարիքների համար:

Ամեն օր, քանի որ իրավիճակը դառնում է ավելի ու ավելի սարսափելի, այս հարցը դառնում է ավելի հրատապ, քան երբևէ: Քաղաքացիական բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ոչ միայն բարոյական, այլև իրավական պատասխանատվություն է»,- ասել է նա։