Եմենի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան Telegram ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ, ինչպես պնդում են, արձանագրված է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակումը Իսրայելի ուղղությամբ։

Տեսանյութում ցուցադրված են  երկրի մակերևույթից երկու բալիստիկ և 18 թևավոր հրթիռների, ինչպես նաև 29 անօդաչու թռչող սարքերի արձակման կադրեր։

Ավելի վաղ Սարիան ասել էր, որ հուսիները «բալիստիկ և թևավոր հրթիռների մեծ խմբաքանակ, ինչպես նաև մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ»։ Շարժման ներկայացուցչի խոսքով,  հուսիները «կշարունակեն ավելի արդյունավետ հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներ հասցնել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի ագրեսիան չի դադարեցվել»։