ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն նոյեմբերի 1-ին կայցելի Իսրայել, այնուհետև՝ Հորդանան և Թուրքիա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հաղորդման մեջ նշվում է, որ Շոլլեն կմեկնի Իսրայել, որպեսզի վերահաստատի ԱՄՆ-ի հավատարմությունը Իսրայելի հետ համերաշխությանը և աջակցի իրեն պաշտպանելու նրա իրավունքին՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի:
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում խորհրդականը կքննարկի հակամարտության սրումը կանխելու, պատանդների ազատ արձակելու և Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունները։





























