Առնվազն չորս մարդ է զոհվել չորեքշաբթի կեսօրին Մեքսիկայի հարավային Մորելոս նահանգում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով։
«Տեմիսկո մունիցիպալիտետի Տետլամա քաղաքում ավիավթարի մասին հաղորդագրություն է ստացվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ դա եղել է բժշկական ծառայությունների ինքնաթիռ, զոհվել են անձնակազմի չորս անդամներ»,- ասվում է նահանգի կառավարության ֆեյսբուքյան էջում:
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, իսկ մարզի դատախազությունը պարզում է միջադեպի պատճառները։





























