ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Սան Ֆրանցիսկոյում այս շաբաթ կհանդիպի Չինաստանի փոխվարչապետ Հե Լյենգի հետ՝ փորձելով խորացնել նոր տնտեսական երկխոսությունն աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև՝ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջնորդների գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Reuters-ը։
Նոյեմբերի 9-10-ի հանդիպումների շրջանակներում կանցկացվեն նաև նոր տնտեսական և ֆինանսական ֆորումներ, որոնք հոկտեմբերին նախաձեռնվել են Գանձապետարանի և Չինաստանի ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի կողմից, հայտնել են գանձապետարանի ներկայացուցիչները։
Յելենն առաջին անգամ հանդիպեց Հեին՝ Չինաստանի նոր տնտեսական նախարարին, հուլիսին, երբ այցելեց Պեկին՝ փորձելով կայունացնել ԱՄՆ-Չինաստան վատթարացող հարաբերությունները՝ զգայուն տեխնոլոգիաների նկատմամբ ԱՄՆ-ի աճող սահմանափակումների ֆոնին:
Ըստ ԱՄՆ գանձապետարանից աղբյուրի, Յելենի հիմնական նպատակն է «ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աշխատելու ԱՄՆ-ի և Չինաստանի միջև նոր տնտեսական կապը» և ինչպես անել, որ «այն ցնցումների նկատմամբ խոցելի չդառնա»: Նա հավելեց, որ փոխգործակցության այս տեսակն ավելի հաճախ է լինելու։
Ելենը նաև կցանկանար քննարկել, թե չինացի պաշտոնյաները ինչ քայլեր են դիտարկում՝ դանդաղեցնող տնտեսական աճը խթանելու համար և ինչ հանգամանքներ կարող են փոխել նրանց քաղաքականության կուրսը:





























