Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) բավարարել է Հայաստանի Հանրապետության դիմումը Համակենտրոնացումների գնահատման  ուղենիշներին միանալու վերաբերյալ:

Այսպիսով` կազմակերպությունը հատատել է, որ համակենտրոնացումներին առնչվող ՀՀ համապատասխան  օրենսդրական կարգավորումները, կիրակումն ու քաղաքականությունը համապատասխանում են  OECD-ի սահմանած ուղենիշներին:

Միանալով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խորհրդի համակենտրոնացումների գնահատման ուղենիշներին՝  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում հավատարիմ մնալ այդ սկզբունքներին, շարունակաբար կատարելագործել գործող օրենքներն ու կանոնակարգերը՝ միջազգային լավագույն փորձին համահունչ:

Համակենտրոնացումների նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը մրցակցության ապահովման կարևորագույն բաղադրիչներից է. այն օգտակար գործիք է կանխելու տնտեսավարողների այնպիսի գործարքները, որոնք կարող են սահմանափակել, արգելել մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը: