Իսրայելի կառավարության բարձրաստիճան անդամներից մեկը՝ ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, ասել է, որ Գազայի հատվածը «չի կարող գոյություն ունենալ որպես անկախ միավոր», և որ պաղեստինցիներն «ավելի լավ է այլ երկրներ գնան», հաղորդում է Reuters-ը։
Սմոտրիչը, ով գլխավորում է Նեթանյահուի կոալիցիայի կրոնական-ազգայնական կուսակցություններից մեկը, ասել է, որ պաշտպանում է Իսրայելի խորհրդարանի երկու պատգամավորների կոչը, որոնք Wall Street Journal-ի խմբագրականում գրել են, որ արևմտյան երկրները պետք է ընդունեն Գազայի ընտանիքներին, ովքեր վերաբնակվելու ցանկություն են հայտնել:
«Ես ողջունում եմ Գազայից աշխարհի երկրներ արաբների կամավոր արտագաղթի նախաձեռնությունը», - ասվում է Սմոտրիչի հայտարարության մեջ: «Սա ճիշտ մարդասիրական որոշում է Գազայի ժողովրդի և ողջ տարածաշրջանի համար՝ փախստականների, աղքատության և անապահովության 75 տարվա գոյությունից հետո»:
Նրա խոսքով՝ «Գազայի հատվածի նման փոքր տարածքը, որը չունի բնական ռեսուրսներ, չի կարող միայնակ գոյատևել»։
«Իսրայել պետությունն այլևս չի կարող հանդուրժել Գազայում անկախ սուբյեկտի գոյությունը»,- հավելել է նա:





























