Սորոսականները ՔՊ-ականների հետ միասին որոշեցին ստեղծել մի քրեական նորմ, որպեսզի Նարեկ Մալյանի նման մարդկանց փորձեն լռեցնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում նախքան Նարեկ Մալյանի դատական նիստի մեկնարկը ասաց պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով, ականատես են դասական քաղաքական հետապնդման հետ։
«Իրավաբանության տեսակետից խայտառակություն է, պարզապես հաշվեհարդար է։ Գործող իշխանությունը քանի որ հասկանում է՝ գործել է ազգային դավաճանություն և մեզ բերել է ազգային աղետի, բոլոր կարմիր գծերն անցել է։ Ի՞նչ պետք է անի, պետք է լռեցնի բոլորին, զսպի խոսքը, արդարացի զայրույթը։ Այս գործը դրա վառ ապացույցն է»,- ասաց Աթանեսյանը։
Անդրադառնալով քրեական օրենսգրքի նորմին՝ նա մեկնաբանեց, թե ինչով է այն խայտառակություն համարում. «Ասում է՝ բռնության կոչ կապված մի խումբ անձանց քաղաքական և այլ հայացքների հետ։ Սա ի՞նչ է նշանակում։ Օրինակ, «Գորշ գայլերի» կողմնակիները Հայաստանում պաշտպանվում են այդ հոդվածով։ Կներեք, եթե պեդոֆիլները ակումբ ունենան, պաշտպանվում են այդ հոդվածով։ Սորոսական երազանք է։ Ամեն մի սրիկա պաշտպանվում է այդ օրենքով, չես կարող նրանց քննադատել։ Դա աննորմալություն է։ Խումբը պետք է լինի իրավաչափ, խմբի շահերը լինեն ընդունելի, իրավաչափ, բարոյական, որպեսզի նոր պաշտպանվեն»,-ասաց փաստաբանը:
Նա նաեւ հավելեց, որ Նարեկ Մալյանը իր խոսքն ուղղել է ՔՊ-ականներին. «Այդ կուսակցությունը՝ լինելով իշխանություն հանձնել է Արցախը, սպանդիէ տարել հայորդիներին, բերել է ազգային աղետ, պետականության կորստի վտանգ: նարեկի քննադատական խոսքն ուղղված է դրան: Եթե ընդունենք, որ սա է իրենց շահը, իսկ դա այդպես է, այդտեղ ի՞նչ քննադատական խոսք, բացի վիրավորանքից, հայհոյանքից եւ արդարացված բռնությունից ոչինչ չի հասնում նման տիպի մարդկանց: Նարեկը դեմ է նրան, ինչին մենք ականատես ենք: Խոսքն ուղղված է դրանց: կալանքն ընդհանրապես անհիմն »,-ասաց նա:
Նշենք, որ Նարեկ Մալյանին ձերբակալել են սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը։





























