Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Financial Times թերթի հարցազրույցում հայտնել է, որ ափսոսում է,որ Գազայում մարդիկ են զոհվում, բայց առաջնահերթ է համարում սեփական ժողովրդի պաշտպանությունը։

 «Ինձ համար միեւնույն չէ, որ պաղեստինցիներ են զոհվում... Դա կոտրում է իմ սիրտը։ Բայց ես միշտ հիշում եմ, որ առաջին հերթին պետք է [ապահովեմ] անվտանգությունը մեր ժողովրդի պաշտպանության համար»,- ասել է հրեական պետության նախագահը։

Իսրայելցի զինվորականները չորեքշաբթի սկսել են «Աշ-Շիֆա» հիվանդանոցի գրոհը, որտեղ, նրանց տվյալներով, գտնվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հիմնական հրամանատարական շտաբը։ ՑԱԽԱԼ-ը նաեւ հայտարարել է, որ բուժկենտրոնի շենքի տակ կան մի քանի ստորգետնյա համալիրներ եւ թունել, որտեղ թաքնվում են մոտ 200 արմատականներ, կան նաեւ պատանդներ, որոնք առեւանգվել են հոկտեմբերի 7-ին։ Հինգշաբթի գիշեր իսրայելցի զինվորականները թույլ են տվել, որ հիվանդանոց մտնեն օտարերկրյա լրագրողներ։

Իսրայելը շատ զգույշ է իրականացնում գործողությունը Գազայի հատվածի հիվանդանոցների շենքերի կողքին, ձգտում է ապահովել անկլավի խաղաղ բնակիչների պաշտպանությունը։

«Մենք խիստ զգույշ ենք իրականացնում [գործողությունները], չափազանց զգույշ,- ընդգծել է նա՝ պատասխանելով ռազմական գործողությունների մասին լրագրողների հարցին, որոնք Իսրայելի բանակն իրականացնում է Գազայի հիվանդանոցների մերձակայքում։- Իսրայելն ամեն կերպ փորձում է պաշտպանել անկլավի խաղաղ բնակիչներին»։