Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի կադրերի եւ կրթության վարչությունների պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին այցելել է Հայաստան:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստանում կգտնվի մինչեւ հոկտեմբերի 28-ը:

Այցի ընթացքում Կիպրոսի Ազգային գվարդիայի ներկայացուցիչներին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության եւ կադրերի վերապատրաստման ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: