Նախկին ռազմական ինքնաթիռն ընկել է Մելբուրնի Մորնինգթոն թերակղզու ջրերը՝ մեկ այլ ինքնաթիռի հետ օդային բախումից հետո, հայտնում է AP-ն։
Կիրակի օրը ժամը 14.45-ին Մարթա լեռից մոտ 12 կմ դեպի արևմուտք գտնվող Պորտ Ֆիլիպ ծոցում տեղի ունեցած միջադեպի առիթով արտակարգ ծառայություններ են կանչվել:
Ավստրալիայի ծովային անվտանգության վարչությունը հաստատել է, որ երկու ViperS-211 Marchetti թեթև ինքնաթիռներ իրար են բախվել, և ինքնաթիռներից մեկն ընկել է ջուրը։
Այդ պահին ինքնաթիռում երկու մարդ է եղել։
Օդաչուով և ուղևորով երկրորդ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Էսենդոնի օդանավակայանում։
Երեք փրկարար ուղղաթիռ սանրում է դեպքի վայրը ջրային ոստիկանության և ծովային կամավորական փրկարարական ստորաբաժանումների հետ միասին:
Հայտնաբերվել են մի քանի բեկորներ։
Ավստրալիայի ծովային անվտանգության վարչությունը կշարունակի երկու անհետ կորածների որոնումները մինչև լուսաբաց։
Ավստրալիայի տրանսպորտի անվտանգության բյուրոն նույնպես հետաքննելու է միջադեպը:
Viper S-211-ը իտալական արտադրության կործանիչ է, որն օգտագործվում է հիմնականում ռազմաօդային ուժերի վարժանքների համար:





























