Նապոլեոն Բոնապարտի գլխարկը, երբ նա կառավարում էր Ֆրանսիական կայսրությունը 19-րդ դարում, 1,9 մլն եվրոյով վաճառվել է Փարիզի աճուրդում, տեղեկացրել է ВВС-ն։
Գլխարկը գնահատվել է 600 000-800 000 եվրո։
Պատմական իրը ձեռք է բերել անունը չնշած գնորդը։
Կարծիք կա, որ պահպանվել է Նապոլեոնի 20 գլխարկ, եւ դրանցից շատերը մասնավոր հավաքածուներում են։
Գլխարկը վաճառվում է Նապոլեոնի ժամանակների այլ հիշարժան իրերի հետ, որոնք հավաքել է անցած տարի մահացած արդյունաբերողը։





























