Դոմինիկյան Հանրապետությունում տեղատարափ անձրեւների հետեւանքով մահացել է 21 մարդ, տեղեկացրել է Reuters-ը։
Ավելի քան 13 000 մարդ ստիպված է եղել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր տների հեղեղումներից, էլեկտրականության անջատումներից, կամուրջների եւ ճանապարհների վնասվելուց հետո, նշվել է Արտակարգ իրավիճակների կենտրոնում (COE)։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ջուրը քշում մեքենաները փողոցներում եւ հեղեղում տների առաջին հարկերը։
Կիրակի կեսօրվա դրությամբ 45 բնակավայրեր մնացել էին առանց կապի։





























