Նավթի համաշխարհային գինը երկօրյա տատանումներից հետո բարձրացել է, քանի որ ներդրողներն ակնկալում են ՕՊԵԿ+-ի հանդիպումը, որը կորոշի 2024թ. շուկայի հավասարակշռությունը, տեղեկացրել է Bloomberg-ը։

Brent մակնիշի նավթը թանկացել է՝ մեկ բարելը 81 դոլար։ West Texas Intermediate-ի գնանշումները հասել են 76 դոլարի։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը եւ նրա դաշնակիցները նախատեսում են հանդիպել հանգստյան օրերին, որպեսզի ուսումնասիրեն հում նավթի համաշխարհային շուկան եւ որոշեն առաջնահերթությունները նոր տարվա համար։«Մենք նախկինի պես ակնկալում ենք, որ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը կերկարացնեն իրենց լրացուցիչ կամավոր կրճատումները մինչեւ 2024թ. սկիզբ»,- ասել է ING Groep NV հումքային ապրանքների ռազմավարության  բաժնի ղեկավար Ուորեն Փատերսոնը։ «Բայց առայժմ պարզ չէ, թե արդյոք կգնա ՕՊԵԿ+-ը հետագա կրճատումների»։