2023 թվականի հունվար-հոկտեմբերին Թուրքիան Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերն էր՝ 2,46 միլիարդ դոլար ապրանքաշրջանառությամբ, հայտնում է Civil.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Հաջորդը Ռուսաստանը՝ 2,04 միլիարդ դոլար, ԱՄՆ-ը՝ 1,67 միլիարդ դոլար, Չինաստանը՝ 1,4 միլիարդ դոլար, Ադրբեջանը՝ 1,23 միլիարդ դոլար:
Նույն ժամանակահատվածում ամենամեծ արտահանող երկրների ցանկը հետևյալն էր.
Ներմուծման առումով Թուրքիան ամենամեծ առևտրային գործընկերն է՝ 2,1 մլրդ դոլար։ Հաջորդը ԱՄՆ-ն է՝ 1,6 միլիարդ դոլար, Ռուսաստանը՝ 1,5 միլիարդ դոլար, Չինաստանը՝ 1,13 միլիարդ դոլար և Գերմանիան՝ 767 միլիոն դոլարով:





























