Ֆրանսիայի հարավում, Մարսելից ոչ հեռու գտնվող Պորտ Սեն Լուի դյու Ռոն կոմունայում գտել են ռեկորդային ծանր ոստրե։ Այս մասին տեղեկացրել է France Bleu ռադիոկայանը։

Ռադիոկայանի տվյալներով՝ կակղամորթի քաշը 2,36 կիլոգրամ է, երկարությունը՝ 30 սանտիմետր։ Այն գտել է տեղի ֆերմեր Դանիել Կաստեխոնը, որը մտադիր է հայտ ներկայացնել ոստրեն Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար։

Ինչպես նշել է Կաստեխոնը, կակղամորթին, որը մոտ 15 տարեկան է, կվերադարձնեն այնտեղ, որտեղից գտել են։ «Հիմարություն կլիներ սատկեցնել ոստրեին, նա այս տեղանքի կակղամորթների ընտանիքի հիանալի ներկայացուցիչն է»,- նրա խոսքերը մեջբերել է BFMTV հեռուստաալիքը։