Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը առգրավել է ավելի քան 40 մլն դոլար արժողությամբ կոկաինի խոշոր խմբաքանակ Մելբուռնի նավահանգստում։ Ինչպես տեղեկացրել են գերատեսչությունում, թմրանյութերը թաքցված են եղել Հարավային Ամերիկայից եկած բեռնանավի ստորին հատվածում։

«Ավելի քան 150 կիլոգրամ կոկաին, որը թաքցված էր բեռնանավի ստորին հատվածում, առգրավվել է Մելբուռնում։ Հայտնաբերվել եւ բռնագանձվել է նաեւ լրտեսման սարք, որը կօգնի գտնել բեռն առաքողին եւ դրա նշանակման վայրը»,- նշել են գերատեսչությունում։

Ոստիկանությունում հայտնել են նաեւ, որ թմրանյութերի որոնման համար Ավստրալիայի սահմանապահ ծառայության աշխատակիցները ստիպված են եղել օգտագործել ստորջրյա անօդաչու, որն էլ հայտնաբերել է բեռը, որն «ամրացված էր նավի ստորին մասում»։ «Ոստիկան սուզակները թաքստոցից հանել են կոկաինի փաթեթները՝ 154 կիլոգրամ ընդհանուր քաշով, արժեքը՝ 61 մլն ավստրալական դոլար (41 մլն ԱՄՆ դոլար)»,- նշել են ոստիկանությունում։