Մեկ մարդ զոհվել, երեք հոգի տուժել է երկուշաբթի երեկոյան Օհայոյի նահանգի Բիվերքրիկ քաղաքի Walmart ցանցի խանութում։ Այս մասին տեղեկացրել է WHIO-TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով  քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խանութ են եկել ոստիկանական եւ շտապօգնության բազմաթիվ մեքենաներ։ Շենքը շրջապատվել է եւ ստուգվել։ Նահանգի քրեական հետաքննությունների բյուրոն սկսել է պատահարի վայրի զննումը։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացրել է հետռուստաալիքը։

Պատահարի պատճառները եւ հանգամանքներն առայժմ հայտնի չեն։ Կասկածվողների մասին տեղեկություններ չկան։