Ստորին Ավստրիայում գտնվող Ստուպախ ամրոցը, որտեղ, ըստ մասնագետների, ավարտվել է մեծ կոմպոզիտորի անավարտ հանրահայտ «Ռեքվիեմի» աշխատանքները՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի (1756-1791) մահից հետո, վաճառքի է հանվում Sotheby's առևտրային տան կողմից։ Այս մասին հայտնում է New York Post (NYP) թերթը։

1130 թվականին կառուցված 50 սենյականոց ամրոցն այն ժամանակ պատկանել է կոմս Ֆրանց ֆոն Վալսեգգին, ով, ըստ երաժշտագետների, պատվիրել է Մոցարտի «Ռեքվիհեմը» ի հիշատակ իր կնոջ՝ Աննա ֆոն Ֆլամբերգի, որը մահացել է 1791 թվականի փետրվարին։ «Ռեքվիեմը» Մոցարտի ամենահայտնի ստեղծագործություններից է և համարվում է նրա ամենակարևոր ստեղծագործություններից մեկը։ Ըստ իր շրջապատողների պնդումների՝ Մոցարտը շարունակել է աշխատել դրա վրա մինչև իր մահը՝ դեկտեմբերի 5-ը։