Երեքշաբթի նավթի գինն իջել է երկու օրվա մոտ 6 տոկոս աճից հետո։ Թրեյդերները սպասում են նորությունների ՕՊԵԿ+-ից, գրել է Trading Economics-ը։
Brent նավթի հունվարյան ֆյուչերսների գնանշումները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում եմ մեկ բարելը 82,03 դոլար, ինչը 0,29 դոլարով (0,35 տոկոս) ցածր է անցած օրվա գնից։ Երկուշաբթի այդ գնանշումները թանկացել են 1,71 դոլարով (2,1 տոկոս)՝ մեկ բարելը 82,32 դոլար։
WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,27 դոլարով (0,35 տոկոս) եւ կազմել մեկ բարելը 77,56 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով այն բարձրացել է 1,79 դոլարով (2,4 տոկոս)՝ մեկ բարելը 77,83 դոլար։





























