Առնվազն 13 մարդ է զոհվել Իրաքի հարավային Բասրա նահանգում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է քրդական Rudaw հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ նահանգի հարավում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Զոհվածների թվում կան չորս երեխա, վեց ուսուցիչ և ավտոբուսի վարորդ, ևս մեկ երեխա վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, վթարի պատճառ է դարձել հանդիպակաց երթևեկություն ընթացող բեռնատարը։