ԱՄՆ-ի հարավ-արևմտյան Միչիգան ​​նահանգում գտնվող խանութից վելի քան 100 միավոր հրազեն են գողացել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Գողացված զենքերից բոլորը, բացառությամբ մեկի, հետագայում հայտնաբերվել են, և երկու կասկածյալներ ձերբակալվել են, ասել է ԱՄՆ դատախազ Մարկ Տոտենը:

Խանութի մենեջերը քննիչներին ասել է, որ իր աչքերը կապել են և նստեցրել են մեքենայի հետևի նստատեղին հինգշաբթի երեկոյան, ասել է դաշնային գործակալ Մելորի Քեմփբելը՝ դատարանի հայցում:

«Կասկածյալներից մեկը ատրճանակ դրել է նրա գլխին և ստիպել տալ խանութի ահազանգին հասանելիության կոդը», - գրել է Քեմփբելը:

Խանութի տեսագրությունում երևում է, թե ինչպես է տղամարդն ավելի ուշ անջատում ահազանգը և երկու սառնարան լցնում 123 միավոր հրազենով։

Քննիչները իմացել են կասկածյալի անունն այն բանից հետո, երբ նա փորձել է գումար փոխանցել մենեջերի բանկային հաշվից, ասել է գործակալը: