Նիդեռլանդների միջդիսցիպլինար ժողովրդագրական ինստիտուտի հոգեբաններն ու սոցիոլոգները հետազոտություն են անցկացրել, որը հետաքրքիր միտում է հայտնաբերել․ երիտասարդ տարիքում զուգընկերոջ բացակայությունը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու կյանքի տարբեր ասպեկտների վրա։
Ավելի քան 1000 չափահասների շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երիտասարդները, որոնք խուսափել են հարաբերություններից կամ ապրել են միայնակ 20 տարեկանում, իրենց կյանքից ավելի գոհ են, քան նրանք, ովքեր այդ տարիքում արդեն ռոմանտիկ հարաբերությունների մեջ են եղել:
Զարմանալիորեն, երիտասարդ տարիքում միայնությունը կապված է եղել անհատների մոտ ինքնաիրացման և վաստակի բարձրացման հետ: Այս ուսումնասիրությունը հաստատել է, որ նրանք, ովքեր խուսափել են անձնական հարաբերություններից, նույնպես ավելի երջանիկ և հաջողակ են զգացել հետագա տարիներին:
«Մենք պարզեցինք, որ վաղ տարիքում միայնակ լինելը կարող է հանգեցնել կյանքից բավարարվածության և ինքնաիրացման ավելի բարձր մակարդակի», - ասում է ինստիտուտի գլխավոր հետազոտողը:
Սակայն պետք է նշել, որ հետագայում իրենց երջանիկ են զգացել նաև ընտանիք կազմողները։ Չնայած դրան, հետազոտությունները ցույց են տալիս, որ 20 տարեկանում միայնությունը կարող է դրական ազդեցություն ունենալ անձնական բարեկեցության վրա:
Այս բացահայտումները, որ հրապարակվել են Wiley Online Library-ում, կարող են նպաստել մարդու կյանքի վրա սոցիալական հարաբերությունների ազդեցության ավելի լավ ըմբռնմանը և ընդգծել երիտասարդ տարիքում ինքնազարգացման կարևորությունը:





























