Քննիչները մեքենայի պայթյունի վայրում՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանին, պորտֆել են հայտնաբերել, որը ներկայում դիտարկվում է որպես պայթուցիկ սարք, տեղեկացրել է ABC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Քննիչները հայտնաբերել են ինքնատիպ ճամպրուկ կամ պորտֆել պատահարի վայրում»,- նշվել է հրապարակման մեջ։ Այն քննում են որպես պայթյունի առարկա։

Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացրել է NBC News հեռուստաալիքը՝ կրկին հղում կատարելով աղբյուրներին, քննիչներն առայժմ մեքենայում այն պայթուցիկի հետքերը չեն հայտնաբերել, որը պայթել էր երկու երկրների սահմանին։

Ավելի վաղ ՀԴԲ-ն հաստատել էր, որ հետաքննում է Նիագարայի ջրվեժով անցնող կամրջի վրա կայացած պայթյունը, այն անցակետ է ծառայում ԱՄՆ եւ Կանադայի սահմանին։ Կամուրջը փակ է՝ մինչեւ հետագա ցուցումներ։

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ պատահարը հետաքննվում է որպես ահաբեկչության փորձ, պայթյունի հետեւանքով զոհվել է մեքենայում գտնվող երկու մարդ, սահմանապահը վիրավորվել է։