Բուֆալո Նիագարայի օդանավակայանը վերսկսել է ընդունել միջազգային չվերթներ այն բանից հետո, երբ դրանք դադարեցվել էին ԱՄՆ-ի և Կանադայի միջև Ծիածան կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառով, հաղորդում է CNN-ը:

CNN հաղորդմամբ՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը վերացրել է օդանավակայանի համապատասխան սահմանափակումները։ Շարունակում են գործել նաև ներքին չվերթները, պարզաբանում է CNN-ը։

Ավելի վաղ Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոչուլը հերքել էր Բուֆալո Նիագարայի օդանավակայանի ամբողջական փակման մասին տեղեկությունը։ Նա նաև հայտարարել էր, որ կամրջի վրա ականապատ մեքենայի միջադեպի ժամանակ ահաբեկիչների հետքի մասին որևէ ապացույց չկա: