Պապուա-Նոր Գվինեայի իշխանությունները տարհանել են ավելի քան 13 հազար մարդ Նոր Բրիտանիա կղզու արեւմուտքում, Ուլավուն հրաբխի ժայթքման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Radio New Zealand ռադիոկայանը։
Ռադիոկայանի տվյալներով՝ Ուլավունի ժայթքման պատճառով, որն ակտիվացել է նոյեմբերի 20-ին, Նոր Բրիտանիա կղզու արեւմտյան շրջաններում գտնվող գյուղերի բնակիչները՝ ավելի քան 13 հազար մարդ, տարհանվել են չորս բժշկական կենտրոններ Բիալա քաղաքի մերձակայքում, որը գտնվում է կղզու արեւելյան ափին։
Տեղեկացվել է նաեւ, որ հրաբխի ժայթքման պատճառով Նոր Բրիտանիայի արեւմտյան շրջաններում շատ մոխիր է կուտակվել, ավտոճանապարհները փակվել են, ավիահաղորդակցությունները՝ դադարեցվել։ Պապուա-Նոր Գվինեայի ոստիկանությունն առայժմ տուժածների մասին տեղեկություններ չունի, բայց գերատեսչությունում նշում են, որ տարհանվածները «հումանիտար օգնության խիստ կարիք ունեն»։
Ժայթքման հետեւանքների վերացման համար երկրի կառավարությունը ստեղծել է օպերատիվ բազա, որը զբաղվելու է վթարային ծառայությունների աշխատանքների համակարգմամբ եւ հումանիտար բեռների բաշխմամբ։





























