Վերջին 13 տարում Բարսելոնայի լողափերը կորցրել են 150 հազար խորանարդ մետր ավազ, նոյեմբերին իրավիճակն ավելի է վատացել, տեղեկացրել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ հղում կատարելով Barcelona Ciclo del Agua (BCASA) լողափերի տնօրեն Պատրիսիա Հիմենեսին։

Նրա խոսքով՝ փոթորիկը, որը հարվածել է Եվրոպային նոյեմբերի սկզբին, Բարսելոնայի ափերը մատնել է կրիտիկական վիճակի՝ կլանելով Նովա-Մար-Բելլա ավազի գոտու մեծ մասը։ «Մեզ ավազ է հարկավոր»,- հայտարարել է Հիմենեսը։

Նա նշել է, որ ավազի կորուստները համարժեք են Բարսելոնայի ինը լողափերից չորսի անհետացմանը։ Բայց խնդիրը հազիվ թե լուծվի մինչեւ 2025թ.։

Ավազի գնումները կենտրոնական կառավարության լուծման տիրույթում են, եւ ԶԼՄ-ների տվյալներով՝ տենդերն այս հարցով մինչեւ 2025թ. չի կայանա։ Վերջին տենդերը անցկացվել է 2010թ.։