Չինաստանում գողը քնել է գողության ժամաանկ եւ ձերբակալվել ոստիկանության կողմից, գրել է Asia One-ը։
Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, երբ գողը սողոսկել է տուն, լսել է մարդկանց խոսակցությունը եւ վախեցել։ Նա որոշել է սպասել մեկ այլ սենյակում, մինչեւ որ տան անդամները պառկեն քնելու եւ դրանից հետո հափշտակել արժեքավոր իրերը։ Բայց նրան չի հաջողվել իրականացնել մտադրությունը՝ նա քնել է։
Տանտիրուհին իմացել է, որ տանը կողմնակի մարդ կա՝ ուժեղ խռմփոց լսելով։ Դրանից հետո կինը ոստիկանություն է կանչել, եւ ոստիկանները ձերբակալել են հանցագործին։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդն արդեն օրենքի հետ խնդիրներ ունեցել է. նա դատված է եղել գողության համար։ Սոցցանցերից միջադեպի մասին իմացողները ծաղրի են ենթարկել գողին։
«Եթե նա այդքան հոգնել էր, գուցե չարժեր, որ «արտաժամ» աշխատեր»,- կատակել են մեկնաբանները։





























