Հայտնի է դարձել, թե ինչու է ոսկու ֆուլմինատի՝ պայթուցիկ նյութի պայթյունից առաջանում տպավորիչ մանուշակագույն ծուխ։ Այս առեղծվածն անհանգստացնում էր գիտնականներին 16-րդ դարից սկսած, հաղորդում է Naked-science-ը։

Ալքիմիկոսներն առաջին անգամ հայտնաբերել են ոսկու ֆուլմինատ ավելի քան 400 տարի առաջ: Ոսկու քլորիդից և ամոնիակից պատրաստված այս պայթուցիկն աչքի էր ընկնում ոչ միայն իր մահացու պոտենցիալով (նրա պայթուցիկ ուժը մեկ միավորի զանգվածի վրա շատ ավելի բարձր է, քան սև վառոդինը), այլև իր անսովոր ազդեցությամբ: Պայթյունից հետո այն տարօրինակ մանուշակագույն ծուխ է թողնում՝ի տարբերություն այն ժամանակ տեսած վառոդի ծխի։

Բրիստոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մի խումբ գիտնականներ ը՝ քիմիկոս Սայմոն Հոլի գլխավորությամբ, հոդված են հրապարակել, որտեղ նրանք բացատրել են, թե ինչու է առաջանում այս հատուկ ծուխը:

Աշխատանքի արդյունքները հաստատեցին նախկինում ասված վարկածը, որ «ոսկու ֆուլմինատի» ծխի գույնը պայմանավորված է հենց ոսկու նանոմասնիկներով, բացատրում է Հոլը։

Այժմ բրիտանացի քիմիկոսները ծրագրում են օգտագործել նմանատիպ մեթոդ՝ ուսումնասիրելու այլ մետաղական միացությունների պայթյունից առաջացած գոլորշիների բնույթը, ինչպիսիք են պլատինը, արծաթը, կապարը և սնդիկը: